Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Նախագիծ

Մեր տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ ինչպես նաև հաշվի առնելով լսարանի կարծիքը, EFI-ն շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը, որպեսզի մեծացնի ազդեցությունը տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության չափանիշների վրա:

Տնտեսակետ

Բոլորը պե՛տք է հասկանան առօրյա որոշումների տնտեսագիտությունը

«Տնտեսակետ»-ն առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականին և այժմ արդեն երրորդ հրատարակության փուլում է։ Հեղինակներն ակադեմիական կոչումներով տնտեսագետներ են՝ Ջեյմս Գվարթնի, Ռիչարդ Սթրուփ, Դուայթ Լի, Թոունի Ֆերրարինի և Ջոզեֆ Քալհուն: «Տնտեսակետ»-ն ամուր ներածություն է տալիս շուկայական տնտեսագիտության հիմունքներին: Գրքի նպատակն է առաջնորդել իր ընթերցողներին և հիմնել նրանց անհատական և քաղաքական որոշումները տնտեսական սկզբունքների լավ ըմբռնման վրա:

«Տնտեսակետ» գրքի նոր, տարածաշրջանային առանձնահատկություններն ընդգրկող տարբերակն այժմ հասանելի է անգլերենով, ալբաներենով, ադրբեջաներենով, հայերենով, վրացերենով, ռուսերենով, ուկրաիներենով, ուզբեկերենով, ղրղզերենով և ղազախերենով:

Սկսել կարդալ

Տնտեսագիտական օլիմպիադա

Գալիք սերնդին տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության փոխանցում

Տնտեսագիտական օլիմպիադան ամենամյա մրցույթ է ավագ դպրոցի աշակերտների համար, որը կազմակերպում է Չեխիայի Տնտեսական կրթության ինստիտուտը (INEV): Բազմաթիվ ներքաղաքային փուլերը ավարտվում են միջազգային եզրափակչով, որն անցկացվում է մասնակից երկրներից մեկում: EFI-ի տեղական գործընկերներն իրենց երկրներում տեղական մրցույթի կազմակերպիչներն են:

Իմանալ Ավելին

Մուլտիմեդիա դարան

Քանի որ բոլորը պետք է իմանան առօրյա որոշումների տնտեսագիտությունը

EFI-ի մուլտիմեդիա գրադարանը կարճ տեսանյութերի և հոդվածների գանձարան է, որոնք ուսումնասիրում են տնտեսագիտության հիմունքները: Կատալոգը աջակից կազմակերպությունների օգնությամբ անվճար է ստացվել, ինչը մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել ենթագրերի և թարգմանության մեջ և մեր աջակիցների բովանդակությունը հասցնել նոր լսարանների:

Բացահայտել Դարանը

Ուսուցչի ձեռնարկ

Այն ամենն ինչ հարկավոր է ուսուցիչներին «Տնտեսակետ»-ը դասարան տանելու համար

Ուղուցչի ձեռնարկը մանկավարժներին կտրամադրի այն ամենն, ինչ անհրաժեշտ է ներածական տնտեսագիտություն դասավանդելու համար ավագ դպրոցի վերջին և բակալավրիատի վաղ մակարդակի ուսման համար: Հիմնվելով EFI-ի «Տնտեսակետ» տարածաշրջանային հրատարակության վրա՝ գործիքակազմը ներառում է սլայդեր, ուղեցույցներ և գործնական խնդիրներ: Արդեն հաջողությամբ օգտագործվել է Վրաստանի առաջատար հանրակրթական ավագ դպրոցներից մեկում՝ ավելի քան 500 ուսանողների տնտեսագիտությանը ծանոթացնելու համար: Ուղեցույցի նմուշը տեսնելու և ձեր երկրում թարգմանության ու դրա տարածման ծրագրերի մասին տեղեկանալու համար դիմեք ձեր տեղական գործընկերոջը:

Իմանալ ավելին

Տնտեսաֆինանսական աշխատարաններ

Լրագրողական հմտությունների զարգացում

EFI-ն աջակցում է իր տեղական գործընկերներին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու լրագրողներին մասնագիտական զարգացման հնարավորություններ տրամադրելու հարցում: Տնտեսաֆինանսսական աշխատարանների նպատակն է՝ օգտագործելով տեղական և միջազգային փորձը կիսվել գործնական մեթոդներով՝ տնտեսական հաշվետվություններն ավելի մատչելի դարձնելու համար: Մենք կարծում ենք, որ այս գործունեությունը կնպաստի գործընկերների ցանց և ուսուցման ավելի մեծ հնարավորություններ ստեղծել լրագրողների համար, քանի որ նրանց մասնագիտությունը մեծ ազդեցություն ունի հանրային կարծիքի վրա:

Իմանալ ավելին

Սպասե՛ք նորությունների

Մենք շարունակաբար աշխատում ենք նոր նախագծերի ուղղությամբ