Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց
HomeArticles
Facebook

Օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները

Մայա Շահումյան
27.08.23

Ամփոփվեցին տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները, հայտնի դարձան այն 5 աշակերտները, որոնք կմասնակցեն օլիմպիադայի միջազգային փուլին:

Ամփոփվեցին Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները, ու հայտնի դարձան այն 5 մասնակիցները, որոնք պիտի ներկայացնեն Հայաստանը սեպտեմբերին կայանալիք միջազգային փուլին:	 Հունիսի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարվեցին օլիմպիադայի միջազգային փուլի մասնակիցների անունները, հանձնվեցին պատվոգրերը: Այսպիսով\` հանրապետական փուլը հաղթահարած ու միջազգային փուլի մասնակցության հնարավորություն ստացած մասնակիցներն են\` Ալեքսանդր Աբրահամյան Անգելինա Բոջուկյան Շողեր Գալստյան Սեդար Վինք Սիրան Բաբայան ![](http://res.cloudinary.com/econfun/image/upload/v1693218893/_AND8059_sdzlgn.jpg) Հավելենք, որ մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը: Հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել 36 աշակերտ, որոնք հաղթահարել էին մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: ![](https://res.cloudinary.com/econfun/image/upload/v1693218257/090_o8g842.jpg)![](http://res.cloudinary.com/econfun/image/upload/v1693218367/011_tdulqz.jpg)