Վարքագծային որոշումների կենտրոն
Վարքագծային որոշումների կենտրոնը հետազոտական խորհրդատվական ընկերություն է, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել մարդկանց վարքագիծը՝ հիմնվելով էմպիրիկ և փորձարարական տվյալների վրա, ինչպես նաև՝ տրամադրել խորհրդատվություն բիզնեսներին և քաղաքականություն մշակողներին:
Կենտրոնի գործունեությունը ներառում է երեք ուղղություններ՝ խորհրդատվություն, հետազոտություն և կրթություն:

Մեր նպատակն է բարձրացնել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը Հայաստանում: «Տնտեսակետ» գրքի այս հրատարակությունը կօգնի ձեզ հասկանալ տնտեսագիտության հիմնական գաղափարները և սկզբունքները:

EFI-Armenia


«Տնտեսակետ»-ի հայերեն թարգմանությունը շատ ողջունելի լրացում է հայալեզու տնտեսագիտական բավականին սակավ գրականությանը։ Գրքի շատ մատչելի լեզուն լրացնում է տնտեսագիտական թեմաների հիմնավորված և ճշգրիտ լուսաբանման բացը:

Գուրգեն Ասլանյան
Նախագահ, Հայկական տնտեսագիտական միություն
Տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը անձնական և հասարակական բարգավաճման հիմնական բաղադրիչներից են: Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում այս հիանալի նախաձեռնությանը և վստահ եմ, որ այն կնպաստի հայ հասարակության և պետության արագ զարգացմանը:

Արամ Ղազարյան
Հիմնադիր տնօրեն, Վարքագծային որոշումների կենտրոն
Տնտեսակետը Հայաստանում
Մենք կարծում ենք, որ տնտեսագիտական գրագիտությունը կենսական նշանակություն ունի բարեկեցիկ կյանք ունենալու համար: Մեր նպատակն է միջոցառումների, մրցույթների, շնորհանդեսների և այլ կրթական միջոցներով բարձրացնել տնտասագիտական և ֆինանասկան գրագիտությունն ողջ Հայաստանում: Մեր գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:
Մեր գործունեությունը
Մեկնարկեց համադպրոցական տնտեսագիտական էսսեների մրցույթ 2022-ը
EFI նորություններ · Այս մրցույթի նպատակն է բարձրացնել տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում։
EFI-Armenia · 14.03.22

Մեկնարկեց ուսանողական տնտեսագիտական էսսեների մրցույթ 2022-ը
EFI նորություններ · Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ուսանողները
EFI-Armenia · 14.02.22

Տեղի ունեցավ 2021 համադպրոցական տնտեասգիտական էսսեների մրցույթի մրցանակաբաշխությունը
EFI նորություններ · Հաղթող 7 մասնակիցները ստացան պատվոգրեր և նվերներ
EFI-Armenia · 31.05.21
