Գլխավոր
ԳլխավորԳլխավորՄեր մասինՆորություններՍտանալ գիրքը

Օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները

Մայա Շահումյան
27.08.23

Ամփոփվեցին Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները, ու հայտնի դարձան այն 5 մասնակիցները, որոնք պիտի ներկայացնեն Հայաստանը սեպտեմբերին կայանալիք միջազգային փուլին:

Հունիսի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարվեցին օլիմպիադայի միջազգային փուլի մասնակիցների անունները, հանձնվեցին պատվոգրերը: Այսպիսով` հանրապետական փուլը հաղթահարած ու միջազգային փուլի մասնակցության հնարավորություն ստացած մասնակիցներն են`

Ալեքսանդր Աբրահամյան

Անգելինա Բոջուկյան

Շողեր Գալստյան

Սեդար Վինք

Սիրան Բաբայան

Հավելենք, որ մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը: Հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել 36 աշակերտ, որոնք հաղթահարել էին մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: