Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորԲլոգԳործընկերներՄեր մասին
Սկսել կարդալ
կամ անվճար ներբեռնել

Մեր գործընկերները

Մեր տեղական գործընկերներն իրականացնում են միջոցառումների մի ամբողջ համալիր, որպեսզի խրախուսեն ընթերցողներին ուսումնասիրել գիրքը և մտածել ողջամիտ տնտեսագետների պես:

Ձեռներեցության ալբանական ինստիտուտ

Ալբանիա
Ձեռներեցության ալբանական ինստիտուտի առաքելությունն է՝ փաստացի տվյալների վրա հիմնված հետազոտությունների միջոցով ազդեցություն գործել հանրային քաղաքականության բանավեճի վրա և կոնսենսուսի հասնել արդար, մրցակցային և բարգավաճող տնտեսություն խթանող օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կոնտակտային անձ՝ Բեսարտ Կադիա

«Միզեսա» գիտահետազոտական կենտրոն

Բելառուս
«Միզեսա» գիտահետազոտական կենտրոնի առաքելությունը ազատ շուկայի ժողովրդավարական հասարակության գաղափարներն ու իդեալները անհատական ընտրության և անձնական պատասխանատվության հիման վրա առաջ մղելն է, ընդհանուր իդեալներ ունեցող մարդկանց բաց միավորում ստեղծելը, կառավարության սահմանափակ միջամտության, անհատի ազատության և մասնավոր սեփականության գաղափարներն առաջ մղելու նպատակով հանրային քաղաքականության բանավեճն ընդլայնելը, ազգային էլիտայի ձևավորմանն աջակցելը, որն ի վիճակի կլինի Բելառուսի հասարակությանը տանել դեպի ազատություն և ժողովրդավարություն` հարազատ երկրների շարքում:
Կոնտակտային անձ՝ Յարոսլավ Ռոմանչուկ

Riinvest ինստիտուտ

Կոսովո
Riivest ինստիտուտի առաքելությունը Կոսովոյի ժամանակակից տնտեսական զարգացումը խթանելն է՝ հիմք ընդունելով ձեռներեցության փիլիսոփայությունը:
Կոնտակտային անձ՝ Ալբան Զոգայ

Վարքագծային որոշումների կենտրոն

Հայաստան
Վարքագծային որոշումների կենտրոնը հետազոտական և խորհրդատվական ընկերություն է, որը վարքագծային տնտեսագիտության մեթոդաբանության միջոցով հաճախորդներին օգնում է իրականացնել իրենց ամենահավակնոտ գաղափարները։ Կոնտակտային անձ՝ Արամ Ղազարյան

Միացյալ Թագավորությունում Ղազախստանի փիլիսոփայության դոկտորների միություն

Ղազախստան
Ղազախստանի փիլիսոփայության դոկտորների միությունը Միացյալ Թագավորությունում (KPAUK) շահույթ չհետապնդող միջճյուղային կազմակերպություն է՝ նախատեսված ղազախստանցի փիլիսոփայության դոկտորների համար, որոնք սովորում են կամ ավարտել են Դոկտորական ծրագիր Մեծ Բրիտանիայում: KPAUK-ը նպատակ ունի դյուրացնել Մեծ Բրիտանիայի և Ղազախստանի գիտնականների փոխգործակցությունը և խթանել նորարարության, գիտության ու կայուն զարգացման լավագույն փորձի ներդրումը` կենտրոնանալով Ղազախստանի կարիքների վրա: Կոնտակտային անձ՝ Սերիկ Շաքարիմ

Հանրային քաղաքականության և կառավարման ինստիտուտ

Ղրղզստան
Հանրային քաղաքականության և կառավարման ինստիտուտը տարածաշրջանային վերլուծական կենտրոն է, որը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի տնտեսական և սոցիալական քաղաքականության վրա: Նրա մասնագիտական ​​կրթական ծրագրերը նպատակ ունեն զարգացնել կառավարությունների և քաղաքացիական հասարակության վերլուծական կարողությունները՝ օգտագործելով ապացույցների վրա հիմնված հետազոտությունները: IPPA-ն Կենտրոնական Ասիայի համալսարանի մի մասն է, գիտելիքի և ուսուցման առաջատար կենտրոն, որը կապում է մեկուսացված գյուղական համայնքները համաշխարհային համայնքի հետ և կառուցում ժամանակակից տնտեսությունների և կայուն կառավարման համար անհրաժեշտ մարդկային կապիտալ: Կոնտակտային անձ՝ Քեմել Տոկտոմուշև

Վրաստանի տնտեսական գրագիտության նախաձեռնությունը (GEL-i)

Վրաստան
Վրաստանի տնտեսական գրագիտության նախաձեռնությունը (GEL-i) նոր շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է վրացական հասարակության բոլոր խմբերում տնտեսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով: GEL-i-ն ուղղված է տնտեսական կրթության բարելավմանը և տնտեսական գիտելիքների բարձրացմանը մասնագիտական ​​կրթության ուսանողների, իրավագիտության, քաղաքագիտության և լրագրության ուսանողների շրջանում: Կոնտակտային անձ՝ Լեվան Պավլենիշվիլի

Տաշքենդի Վեսթմինսթերյան միջազգային համալսարան

Ուզբեկստան
Տաշքենդի Վեստմինստերյան միջազգային համալսարանը Ուզբեկստանի առաջին միջազգային համալսարանն է և Կենտրոնական Ասիայում առաջինն է, որ առաջարկում է արևմտյան կրթություն՝ Միացյալ Թագավորության որակավորումներով։ ՏՎՄՀ-ի առաքելությունը Կենտրոնական Ասիայի համայնքներին, ինչպես նաև համաշխարհային համայնքին, մտավոր, սոցիալական և մասնագիտական զարգացմանը նպաստող կրթական միջազգային ստանդարտներ և գիտահետազոտական հնարավորություններ տրամադրելն է:
Կոնտակտային անձ՝ Նարգիզա Ալիմուխամեդովա

Bendukidze Free Market Center

Ուկրաինա
Bendukidze Free Market Center-ը (BFMC) ուկրաինական անկախ վերլուծական կենտրոն է, որը 2015 թվականին հիմնադրել են Կախա Բենդուկիձեի ընկերներն ու աջակիցները՝ Ուկրաինայում ազատ շուկայի գաղափարները տարածելու նպատակով: BFMC կենտրոնի առաքելությունն է՝ բացահայտել Ուկրաինայի տնտեսական ներուժը քաղաքականություններ մշակելու այնպիսի առաջարկների, հետազոտությունների և կրթական ծրագրերի միջոցով, որոնք կխթանեն մասնավոր նախաձեռնությունները, պատասխանատվություն կսերմանեն և բոլորի համար հավասար կանոններ կսահմանեն: Կոնտակտային անձ՝ Նատալիա Մելնիկ