Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Ուզբեկստան. ամառային մրցույթը ցույց է տալիս, որ տնտեսագիտությունը կարո՛ղ է զվարճալի լինել

Էլեանոր Հեմոնդ
01.01.70

Ամառային ամիսներին Տաշքենդի Վեստմինստերյան միջազգային համալսարանում տեղի ունեցավ մրցույթ՝ խրախուսելու երեխաներին, մեծահասակներին և ընտանիքներին ստեղծագործաբար օգտագործել իրենց հանգստի ժամանակը: Դիմորդներին առաջարկվում էր ուսումնասիրել «Տնտեսակետ»-ը և դրա բազմաթիվ ուղեկցող տեսանյութերը, ապա ներկայացնել հայտադիմումներ «Լավագույն տեսանյութ», «Լավագույն լուսանկար» և «Լավագույն նկար» անվանակարգերում:

Արդյունքը ստեղծագործականության, էներգիայի և խանդավառության փոթորիկն է:

Ուսանողուհի Փարիզոդա Աբդուֆատտոևայի համար մրցույթը կյանքը փոխող փորձ էր: «Ես սկսեցի կարդալ գիրքը՝ իմ երևակայությունը, մտածողությունը, վերաբերմունքը, նպատակը, ամեն ինչ փոխվեց: Սկսեցի անգլերենից, հետո ստուգեցի ռուսերենը, հետո` ուզբեկերենը։ Գրքերի մեծ մասը թարգմանվելիս կորցնում են իրենց իմաստը: Սակայն «Տնտեսակետ»-ը պահպանել է իր իմաստը։ Իմ մեծ շնորհակալությունը թարգմանիչներին: Ես կարդացել եմ այս գիրքը ինձ համար, իմ զարգացման համար: Այն, ինչ ես սովորել եմ, կուղեկցի ինձ Ֆինանսների գծով բակալավրի ծրագում ուսումնառությանս ընթացքում: Խոսքը ոչ միայն տնտեսական հմտությունների զարգացման, այլ ամբողջ աշխարհայացքիս մասին է»։

Հաղթողները վերջերս հավաքվել էին WIUT-ում մրցանակաբաշխության արարողության համար, որտեղ նրանց պարգևատրեցին դրամական մրցանակներով, վկայագրերով և ջերմորեն ողջունեցին Ուզբեկստանի EFI համայնքում: