Ուկրաինա. մեկնարկել է «Առօրյա տնտեսագիտություն» առցանց անվճար տնտեսական գրագիտության դասընթացը


2020 թվականին EFI-ի գործընկեր Bendukidze Free Market Center-ը մեկնարկել է տնտեսական գրագիտության անվճար առցանց դասընթաց՝ «Տնտեսակետ»-ի թեմայով: Դասընթացը բաղկացած է 15 տեսադասախոսություններից, որոնք ընդգրկում են թեմաներ անձնական ֆինանսներից մինչև միջազգային առևտուր, նաև առաջարկում է ընթերցանության առաջարկներ՝ թեստերի և ստեղծագործական առաջադրանքների հետ միասին, ինչպես նաև ուղղորդում է ուսանողներին կիրառել վերլուծական, հետազոտական և քննադատական մտածողության հիմնական հմտությունները: Դասընթացի թիրախային լսարաններն են ավագ դպրոցի շրջանավարտները, ուսանողներն ու երիտասարդ մասնագետները:
«Տնտեսակետ»-ը տեղակայված է Prometheus կրթական հարթակում, որն ունի ավելի քան 1 միլիոն օգտատեր: Հարթակը դասընթացին ընդգրկված բոլոր ուսանողներին հնարավորություն է տալիս ներգրավվել BFMC-ի հետ քննարկման: Ավելի քան 7000 մարդ արդեն գրանցվել է։ «Առօրյա տնտեսգիտություն»-ը նաև առաջադրվել է ընդգրվել Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի Քաղաքագիտության բակալավրիատի ծրագրում՝ որպես լրացուցիչ դասընթաց: