Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Առաջարկը և պահանջարկը չեն վերաբերում միայն միկրոտնտեսագիտությանը

Ալեքսանդր Ուիլյամ Սոլթեր
01.01.70

Առաջարկն ու պահանջարկը տնտեսագիտության սիրտն են: Այն կարևոր է տնտեսագետներին հետաքրքրող գրեթե ամեն ինչ հասկանալու համար: Շուկայական գներն ու քանակները, արդյունաբերության եկամուտները, եկամտի բաշխումը, սակագների ազդեցությունն՝ ամեն ինչ կախված է առաջարկից և պահանջարկից:

Առաջարկի և պահանջարկի օգտակարությունն առավել ակնհայտ է միկրոտնտեսագիտության դեպքում, որը կենտրոնանում է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների վրա: Սակայն դա նույնքան հարմար է մակրոտնտեսագիտության համար՝ տնտեսության լայն երևույթներն ուսումնասիրելու նպատակով, ինչպիսիք են աճը և բիզնես ցիկլերը: Եկեք օգտագործենք առաջարկն ու պահանջարկը, գնաճը` տնտեսագիտության ներկայիս թեժ թեման բացատրելու համար:

Ինչպես մեզ սովորեցրել է մեծն Միլթոն Ֆրիդմանը.«Գնաճը միշտ և ամենուր դրամական երևույթ է այն առումով, որ այն առաջանում է և կարող է առաջանալ միայն փողի քանակի ավելի արագ աճով, ոչ թե՝ արտադրանքի»: Այս մեջբերումը, ցավոք, շփոթություն է առաջացնում։ Սովորաբար այն առանձնացնում են, որպեսզի թվա, թե գնաճը առաջանում է բացառապես հեշտությամբ ձեռք բերված փողի պատճառով: Ֆրիդմանը սա նկատի չուներ: Նա ասում էր, որ փողը հասկանալու համար՝ առաջարկն ու պահանջարկն օգտագործելը կարևոր է:

Սկսենք փողի պաշարից։ Սա բավականին հեշտ է: Նախ գոյություն ունի դրամական բազա, որը բաղկացած է չմարված արժույթից, գումարած Դաշնային պահուստում (Fed) պահվող առևտրային բանկային ավանդները: Fed-ը կարող է դրամական բազան դարձնել այն, ինչ ուզում է: Բացի այդ, կան փողի զանգվածի ավելի լայն չափումներ։ Վճարագրի հաշիվները, ճանապարհորդների հաշվիները, խնայողական հաշիվները, ժամկետային ավանդները և դրամական շուկայի փոխադարձ հիմնադրամները, բոլորն էլ «մոտ փողեր» են, որոնք ներառված են փողի մատակարարման ավելի ընդարձակ կատեգորիաներում:

Ի տարբերություն դրամական բազայի՝ Fed-ը ուղղակիորեն չի վերահսկում «մոտ փողերի» մատակարարումը: Դրանք հաշվարկվում են բանկային համակարգում շահույթ փնտրող ընկերությունների կողմից:

Հիմա փորձենք հասկանալ փողի պահանջարկը։ Սա չի նշանակում, թե «որքան փող են ուզում մարդիկ»։ Բոլորս էլ ավելի շատ փող ենք ուզում։ Փոխարենը, փողի պահանջարկը վերաբերում է պորտֆելի ընտրությանը. որքա՞ն հարստություն են մարդիկ ընտրում փողը իրացված վիճակում պահելու համար: Երբ փողի պահանջարկը մեծանում է, հասարակությունը ցանկանում է տնօրինել համեմատաբար ավելի բարձր իրացվելիություն ունեցող և ցածր արտադրողականություն ունեցող ակտիվներ:

Փողի գինը կախված է առաջարկից և պահանջարկից, ինչպես նաև՝ ապրանքներինը: Երբ խնձորի առաջարկն ավելի արագ է աճում, քան պահանջարկը, խնձորի գինը նվազում է։ Նույնը փողի հետ է կատարվում, երբ փողի առաջարկն ավելի արագ է աճում, քան փողի պահանջարկը, գինը նվազում է։ Փողի գինը նրա գնողունակությունն է. ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են գնվել որոշակի գումարով:

Տնտեսագետները սովորաբար բաշխում են փողի գինը, ինչպես նաև փողի գնողունակությունը՝ օգտագործելով գների ցուցիչը: Հայտնի օրինակներից են Սպառողական գների ցուցիչը և Անձնական սպառման ծախսերի գների ցուցիչը: Այս ցուցիչները հետևում են ապրանքների զամբյուղների գներին: Եթե զամբյուղի դոլարային գինն ավելի բարձր է, ապա ավելի քիչ է այն զամբյուղների թիվը, որոնք կարելի է գնել մեկ դոլարով։ Այլ կերպ ասած՝ գների ավելի բարձր մակարդակը համապատասխանում է գնողունակության նվազմանը։

Գնաճը վերաբերում է գների մակարդակի բարձրացմանը և, համապատասխանաբար՝ փողի գնողունակության նվազմանը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գնաճն առաջանում է փողի առաջարկի արագ աճից, այլ ոչ թե՝ փողի պահանջարկից: Մնացած ամեն ինչ հավասար է, այո՛: Բայց հաճախ մնացած ամեն ինչ հավասար չէ:

Հիշեք Ֆրիդմանի մեջբերումը. փողի ավելորդ աճը պատմության միայն կեսն է: Մենք նաև պետք է խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում շուկաներում այն իրերի համար, որոնց վրա մենք գումար ենք ծախսում: Քանի որ փողն ապրանքների համեմատ ավելի առատ է դառնում. այն ավելի է էժանանում,հետևաբար ապրանքներն ավելի են թանկանում: Իրական արտադրողականությունը հետևյալն է՝ որքան լավ ենք մենք պատրաստում մեքենաներ, համակարգիչներ, ինքնաթիռներ, կազմակերպում հավայական արձակուրդներ, և անհամար այլ բաներ: Այս ամենը կախված է նաև նրանից, թե որքան հեռու է գնում մեր դրամապանակի կանխիկ գումարը:

Ինչպես տեսնում եք՝ սկզբից մինչև վերջ առաջարկ և պահանջարկ է: Առաջարկն ու պահանջարկն ակնհայտորեն վճռորոշ են ներդրումների բաշխման հարցում, ինչպիսիք օրինակ միջոցներն ու աշխատուժն են և հետևաբար՝ արտադրողականությունը: Այնքան էլ նկատելի չէ, բայց դրանք նաև կարևոր են մակրոտնտեսագիտության համար: Չես կարող հասկանալ դրամական միջոցների մնացորդների շուկան՝ առանց առաջարկի և պահանջարկի օգտագործման: Այս ամենն ի մի բերելով, տեսնում ենք, որ փողի և ապրանքների շուկաները միասին սահմանում են գնաճը։

Այս ամենը հասկանալու համար տնտեսագիտության գիտական աստիճան ունենալ հարկարվոր չէ: Տնտեսագիտությունը, որպես կարգապահություն, շատ հարմար է առասպելական «խելացի աշխարհականին»։ Պարզապես համոզվեք, որ սեղանին մոտենում եք առաջարկի և պահանջարկի լավ ըմբռնմամբ:

Այս հոդվածը տրամադրվել է Ալեքսանդր Ուիլյամ Սալթերի և Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կողմից՝ "Creative Commons Attribution 4.0" միջազգային լիցենզիայի հիման վրա