Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Օբի-Վան Քենոբի. hանրային ընտրության տնտեսագետ

Բայրոն Բ.Քարսոն, III
01.01.70

Կարո՞ղ է «Աստղային պատերազմները» լինել միջգալակտիկական դարպաս՝ հանրային ընտրության տեսությունն[1] ավելի լավ հասկանալու համար: Օբի-Վան Քենոբին, ով շուտով կունենա իր սեփական սերիալը, [2]ոչ միայն տիեզերքի մեծագույն ջեդի վարպետներից է և վարպետ-հռետորաբան[3], այլ նա նաև քաղաքական տնտեսագիտության կարևորագույն ուսուցիչներից մեկն է։

Օբի-Վանի նախազգուշացումը

Կլոնների հարձակման ժամանակ[4] սենատոր Պադմե Ամիդալային սպանության սպառնալիքից[5] պաշտպանելու համար` Անաքին Սքայուոքերը և Օբի-Վանը քննարկում են անվտանգության ծրագրերը, Անաքինի հուսահատությունը մոր հանդեպ և Անաքինի աճող սերը Ամիդալայի հանդեպ: Անաքինի հետ Ամիդալայի մասին զրուցելիս՝ Օբի-Վանը Անաքինին հիշեցնում է, որ Ամիդալան քաղաքական գործիչ է: Օբի-Վանն ասում է. «…մի մոռացեք, որ նա քաղաքական գործիչ է և նրանց վստահել չի կարելի»:

«Կլոնների հարձակումը» (2002) բացահայտ քաղաքական է, ինչպես Էնն Լանկաշիրն[6] է նշում, և ինչպես Կաս Սանսթեյնն[7] է նշում ամբողջ սագայի ընթացքում՝ Օբի-Վանի մեկնաբանությունը տեղափոխվում է հանրային ընտրության տնտեսագիտություն: Օբի-Վանի մեկնաբանությունները նիհիլիստական չեն և չեն մատնանշում, որ մենք քաղաքական գործիչներ չպետք է ունենանք:

Անաքինի սնապարծությունը

Անաքինն ասում է. «Նա նման չէ Սենատի մյուս անդամներին…»: Այս պատասխանը ծանոթ է նրանով, որ այն սնափառության արդյունք է, երևակայական հասկացություն, որը կիսում են շատերը՝ այն մարդիկ, որոնք հավատում են քաղաքական գործիչներին, ընտրված պաշտոնյաներին ու պետություններին կամ գոնե նրանց անսխալականությանը կամ նրանք, որոնք այդ կեղծ մարդկանց են շնորհում կասկածի օգուտը:
Օբի-Վանը հմտորեն ընդդիմախոսում է Անաքինին և հանդես գալիս իր նախազգուշացմամբ: «Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ սենատորները կենտրոնանում են միայն իրենց քարոզարշավը ֆինանսավորողներին գոհացնելու վրա»: Օբի-Վանը կոչ է անում Անակինին կենտրոնանալ խթանների վրա, այլ ոչ թե կոնկրետ անձանց կամ նրանց շարժառիթների վրա: Սա Անակինի սխալն է։ Օբի-Վանը քաղաքական դերակատարներին չի վերագրում չար կամ կործանարար շարժառիթներ, եթե այդպես լինի հանրային ընտրության հիմնական տրամաբանությունը կխաթարվի: Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ունեն մարդիկ՝ հրեշտակներ են, մարդասպաններ, ջեդի, թե սիթ, նրանց վարքագիծը բացատրելիս առաջնային են խթանները: Կարևոր չէ՝ խոսքը Ամիդալայի, Վարպետ Յոդայի, Շմի Սքայուոքերի, Ջար Ջար Բինքսի, Դարթ Վեյդերի, թե կայսր Պալպատինի մասին է. խթաններն ազդում են վարքագծի վրա՝ անկախ նրանից, թե դերակատարները գտնվում են շուկաներում, թե քաղաքական միջավայրում: Սա է հանրային ընտրության տնտեսագիտության կամ առանց ռոմանտիկայի քաղաքականության էությունը: Օբի-Վանը շարունակում է. «Նրանք ոչ մի կերպ չեն վախենում մոռանալ ժողովրդավարության նրբությունները՝ այդ ֆինանսական միջոցները ստանալու համար»: Սենատորները կարող են բարձր գնահատել ժողովրդավարությունը, սակայն միևնույնն է նրանք բախվում են այդ արժեքներն անտեսելու և, նույնիսկ, աղավաղելու խթաններին: Դեռահասներին վայել հիասթափության տոնով Անակինը լիովին մերժում է Օբի-Վանի փաստարկն՝ ասելով. «Այլևս ո՛չ մի դասախոսություն քաղաքական տնտեսագիտության վերաբերյալ»:

Ավելի ուշ այս տեսարանում Անաքինն ասում է. «…և բացի այն, որ դուք ընդհանրացնում եք, կանցլերը կարծես թե կոռումպացված չէ»: Օբի-Վանը պաշտպանում է իր հանրային ընտրության տրամաբանությունը և պատասխանում. «Պալպատինը քաղաքական գործիչ է, ես նկատել եմ, որ նա շատ խելացիորեն դիտարկում է սենատորների կրքերն ու նախապաշարմունքները»: Այսինքն՝ Պալպատինը ուրիշներին օգտագործում է ոչ թե հանուն հանրապետության, այլ հանուն իր նպատակների։ Ամիդալային թունավոր հարյուրոտանիներից փրկելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, Անաքինն ի ցույց է դնում իր ռոմանտիզմն ու ասում. «Ես կարծում եմ, որ [Պալպատինը] լավ մարդ է»:

*- Քաղաքական գործիչները ծառայում են հանրային շահերին:
- Բայց իրենք էլ են շահագրգռված, չէ՞:
-…
- Նրանք նույնպես շահագրգռված են, չէ՞:

Նման դրդապատճառները չեն վերաբերում Օբի-Վանին և չեն համապատասխանում հանրային ընտրության տրամաբանությանը: Մարդիկ արձագանքում են խթաններին՝ նույնիսկ Գալակտիկական Սենատի սենատորներն ու կանցլերները: Հավանաբար, եթե Անաքինը լսեր Օբի-Վանին, նա չէր կարող ենթարկվել Պալպատինի ազդեցությանը և չէր գիտակցի իր կապը մութ կողմի հետ:

Հանրային ընտրություն բոլոր գալակտիկաների համար

Հանրային ընտրության տրամաբանությունը[8] մնում է արդիական իրական աշխարհում, նույնիսկ մեր հրատապ քաղաքական հակասությունների դեպքում:

Ինչ էլ որ անեն քաղաքական գործիչները՝ ծախսեն չնչին հարկային միջոցներ ենթակառուցվածքների վրա[9], թե հակամարտություններ[10] ստեղծեն Ուկրաինայում, իրենց գործողություններով մանկական կաթնախառնուրդի[11] գնաճ առաջացնեն կամ COVID-19 թեստերի վրա սահմանեն կանոնակարգեր և սակագներ, երկարացնեն դպրոցների փակումը[12], միևնունն է այս ամենով նրանք արձագանքում են իրենց հանդիպող բոլոր խթաններին: Նման վարքագծային արձագանքները կապված չեն հանրապետական ​​կամ դեմոկրատական ​​կուսակցությունների անդամակցության հետ. իրական աշխարհում չկան լուսավոր ու մութ կողմեր, և բացի այդ, դրանք կապված չեն իշխանությունը վարող կոնկրետ անձանց հետ։ Այդ վարքագծային արձագանքները կապված են մարդկանց ընտրության հետ՝ ի պատասխան խթանների ստանալ ձայներ, քարոզարշավի ֆինանսավորում, հեղինակություն, անձնակազմի ընդլայնում և այլն:

Միգուցե մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք Օբի-Վանին, նրա հանրային ընտրության տրամաբանությանը և քաղաքական տնտեսության ավելի խորը խնդիրներին, որոնք փայլուն կերպով ներկայացված են «Աստղային պատերազմներ» -ում: Լավ կլինի, եթե առողջ անվստահություն զարգացնենք քաղաքական գործիչների, կանցլերների և մեր ընտրած «լավ» տղամարդկանց և կանանց նկատմամբ: Մենք պետք է ավելի շատ շեշտը դնենք կանոնների կամ կանոնների բացակայության վրա, որոնց հանդիպում են քաղաքական գործիչները գիտակցված չարաշահումները սահմանափակելու հարցում:

Այս հոդվածը տրամադրվել է Բայրոն Բ.Քարսոնի, III և Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կողմից՝ "Creative Commons Attribution 4.0" միջազգային լիցենզիայի հիման վրա: Բնագիրը կարող եք տեսնել այստեղ:

[1] https://www.econlib.org/library/Enc/PublicChoice.html
[2] https://disneyplusoriginals.disney.com/show/obi-wan-kenobi
[3] https://starwars.fandom.com/f/p/3343172654596358748
[4] https://www.bloomberg.com/opinion/articles/2022-05-16/u-s-baby-formula-shortage-worsened-by-tariffs-red-tape
[5] https://dalspace.library.dal.ca/handle/10222/63479
[6] https://www.amazon.com/World-According-Star-Wars/dp/0062484222/ref=tmm%5Fhrd%5Fswatch%5F0?%5Fencoding=UTF8&qid=&sr=
[7] https://www.starwars.com/databank
[8] https://www.amazon.com/Public-Choice-Introduction-Political-Economy/dp/1559340223
[9] https://www.cbo.gov/topics/infrastructure-and-transportation
[10] https://www.washingtonpost.com/world/interactive/2022/biden-ukraine-military-aid-us/
[11] https://www.bloomberg.com/opinion/articles/2022-05-16/u-s-baby-formula-shortage-worsened-by-tariffs-red-tape
[12] https://www.nytimes.com/2022/01/08/us/teachers-unions-covid-schools.html