Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

iPhone, թե՞ զրահաբաճկոն. ինչպես են այլընտրանքային ծախսերն օգնում որոշում կայացնել

Նատալիա Մելնիկ, Bendukidze Free Market Center
01.01.70

Ամեն ինչ իր գինն ունի. այն միշտ հարաբերական է: Մենք ձեզ կպատմենք, թե ինչու և ինչպես ճիշտ որոշել այն պատերազմի և խաղաղության պայմաններում:

Սահմանափակ ռեսուրսների և մարդկային անսահմանափակ ցանկությունների պատճառով մենք անընդհատ ստիպված ենք լինում ընտրություն կատարել այլընտրանքային տարբերակների միջև, իսկ մեր ընտրությունը կատարելուց հետո զոհաբերում ենք չընտրված հնարավորությունը: Հետևաբար, տնտեսագետները բոլոր ծախսերն այլընտրանքային են համարում:

Այլընտրանքային ծախսը ընտրության արդյունքում բաց թողնված բոլոր հնարավորություններից լավագույնն է

Այն գումարը, որը ծախսում եք որոշակի գնումների վրա, գումարն է, որը դուք այլևս չեք կարող ծախսել մեկ այլ բանի վրա: Ինչպես Կռոպիվնիցկից յոթնամյա դպրոցական աղջկա դեպքում էր՝ նա գումար էր հավաքում iPhone-ի համար, սակայն այն ծախսեց ուկրաինացի մարտիկի համար զրահաբաճկոն գնելու վրա: Գնված զրահաբաճկոնի այլընտրանքային գինը iPhone-նն է:

Ապրանքի գինն օգնում է մեզ՝ սպառողներիս, գնելու մեր ցանկությունը համեմատել այլընտրանքային իրեր ձեռք բերելու ցանկության հետ, որոնք մենք կարող էինք գնել մի որևէ ապրանքի փոխարեն։

Երբ խոսքը վերաբերում է որևէ իրեր գնելուն, թվում է, թե ամեն ինչ այնքան պարզ է։ Սակայն, եթե նույնիսկ կարիք չկա ուղղակի փող ծախսելու որևէ բանի վրա, դա չի նշանակում, որ այս ընտրությունը ձեզ ոչինչ չի արժենա։ Չէ՞ որ, օրինակ, այն ժամանակը, որը սկսած փետրվարի 24-ից մենք ծախսում ենք անընդհատ նորությունները թերթելով, կարող էինք օգտագործել այլ գործերի վրա, որքան էլ որ դժվար է մեկ այլ բանի վրա կենտրոնանալը։

Այս սկզբունքը վերաբերում է կյանքի բոլոր որոշումներին։ Օրինակ՝ որոշում ես կարդալ մի գիրք մյուսի փոխարեն։ Փոխանցել միջոցները «Վերադարձի՛ր կենդանի» հիմնադրամին, այլ ոչ թե պահել դրանք խաղաղ ժամանակների համար: Դառնալ ինտերիերի դիզայներ, այլ ոչ թե՝ ծրագրավորող: Դառնալ կամավոր, այլ ոչ թե վերադառնալ աշխատանքի: Այստեղ գլխավորը չափերը չացնելն է։ Բոլորը չեն, որ կարող են միանգամից միանալ բանակին, և ոչ բոլորը, ովքեր առաջնագծում չեն, կարող են դառնալ կամավորներ: Չէ՞ որ այդ դեպքում աշխատող չի մնա, իսկ եթե փողը չեն վաստակում, չեն էլ ծախսում: Չեն լինի խանութներ, դեղատներ, հիվանդանոցներ, դպրոցներ, սրճարաններ ու ռեստորաններ, իսկ գումար վաստակելով՝ դուք կարող եք տեղական բիզնեսի հետ միասին աջակցել տնտեսությանը և պարբերաբար միջոցներ հատկացնել բանակի կարիքներին:

Ոչինչ անվճար չէ

Ընդունված է լսել անվճար կրթության, բժշկական օգնության կամ բնակության մասին: «Անվճար» բառը խաբուսիկ է, որովհետև թվարկածներս ընդհանրապես անվճար չեն: Յուրաքանչյուրը պահանջում է սահմանափակ ռեսուրսներ: Բացի այդ, կան այլընտրանքային միջոցներ դրանք օգտագործելու համար։ Պետությունը կարող է միայն վերաբաշխել ծախսերը, բայց չի կարող դրանք վերացնել: Հետևաբար, երբ մենք մեծացնում ենք բանակի ֆինանսավորումը, դա կնշանակում է, որ ավելի քիչ ենք ծախսում այլ կարիքների վրա:

Ռեսուրսների ավելի մատչելի օգտագործումը

16-ամյա Ժակը Ֆրանսիայից մտածում է՝ սկսել ծխել, թե ոչ: Մի կողմից ծխելը թույլ կտա Ժակին իրեն լավ զգալ ծխողների խմբում, մյուս կողմից՝ այս զբաղմունքը ոչ միայն վնասակար է առողջության համար, այլ նաև թանկ է: Ենթադրենք՝ Ժակը ենթարկվել է հասակակիցների ճնշմանը և ընտրություն է կատարել՝ հօգուտ ծխելու։ Ենթադրենք՝ մեկ տուփ ծխախոտը արժե 8 եվրո։ Որոշելով ծխել՝ Ժակը տարեկան ծախսում է 2920 եվրո՝ օրական մեկ տուփի չափով: Հնարավոր կլիներ այդ գումարը ներդնել եկամտային հարկից պաշտպանված կենսաթոշակային ֆոնդում՝ տարեկան 7 տոկոսով: Եթե Ժակը դա աներ 10 տարի շարունակ, ապա 26 տարեկանում կունենար 40 344 եվրո՝ 29 200 եվրո խնայողությամբ: Հաջորդ 10 տարում նա կհավաքեր 119 707 եվրո՝ 58 400 խնայողությամբ, իսկ 46 տարեկանում ՝ 27 87 600:

Ո՞րն է Ժակի ընտրելու «ծախսը»: Ինչպես տեսնում եք, այն ոչ միայն 87.600 եվրո է, որն ուղղակիորեն ծախսվում է վատ սովորության վրա, այլ նաև թաքնված հետևանքներն են՝ կյանքի տևողության կրճատման, ավելի թանկ առողջապահական ապահովագրության և այլն: Կա նաև բաց թողնված հնարավորություն՝ խնայել 275,825 եվրո, որը կլինի ռեսուրսի լավագույն մատչելի օգտագործումը: Մտածելու առիթ է տալիս, չէ՞;

Ուստի որոշումներ կայացնելիս մի՛ անտեսեք այլընտրանքային ծախսերը՝ դրանք հավասարակշռված ընտրության լավագույն ընկերներն են:

EFI տեղական գործընկեր, Bendukidze Free Market Center-ի Նատալիա Մելնիկի այս հոդվածն առաջին անգամ հայտնվել է Rubryka-ում