
Կոսովո. ուսանողներն ու ձեռնարկատերերը ողջունում են «Տնտեսակետ»-ը

Ողջ տարվա ընթացքում "Riivest" քոլեջի մեր գործընկերները զբաղված են եղել նոր ընթերցողներին ներկայացնելով «Տնտեսակետ»-ի ալբանական հրատարակությունը: Եվ ի՜նչ հետաքրքրություն են նրանք առաջացրել: Արդեն ներբեռնվել է 15000 օրինակ։ Երբ համաճարակի սահմանափակումները թույլ են տվել, նրանք այցելել են դպրոցներ և համալսարաններ, ներկայացրել գիրքը ուսանողներին և ուսուցիչներին, աշխույժ քննարկումներ առաջացնելով տնտեսական խնդիրների շուրջ: Երկրի քաղաքներում և բնակավայրերում նրանք ձեռնարկատերերին և ուսանողներին հրավիրել են հանրային տարածքների սրահներ՝ ներկայացրել են նախագիծը, առաջացրել մեծ հետաքրքրություն և ոգևորություն նախագծի նկատմամբ: Ուսուցիչները ոգևորված են ավագ դպրոցներում և ուսանողների համար տնտեսական գրագիտությունը բարելավելու գրքի ներուժով, դա ողջունելի աջակցություն է նրանց ուսումնառությանը, քանի որ իրենց լեզվով ներածական տնտեսագիտության դասագրքերի պակաս կա:
Երբ համաճարակի սահմանափակումները խանգարեցին թիմին հանդիպել նոր ընթերցողների հետ, նրանք գնացին տեղական հեռուստատեսություն:
Դիտեք "Riinvest" քոլեջի Ալբան Զոգային, որը խոսում է գրքի մասին, և այն մասին, թե ինչու պետք է բոլորը կարդան գիրքը: