
Դիմավորեք Հայաստանի առողջամիտ տնտեսագետների հաջորդ սերնդին

«Անտեսանելի ձեռքն իմ համայնքում», «Տնտեսապես չհիմնավորված սուբսիդիաներն իմ մարզում ու երկրում», «Իմ ֆինանսները», «Ինչի՞ց կուզեի ապահովագրվել և ինչու՞». սրանք այն թեմաներից մի քանիսն են, որոնք EFI-ի 2022 թվականի էսսեների մրցույթում ներկայացրել են Երևանաբնակ և մարզաբնակ ուսանողները:
Վարքագծային որոշումների կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ անցկացնում է մրցույթ և՛ բակալավրիատի, և՛ ավագ դպրոցի աշակերտների համար՝ ոգեշնչելով նրանց ավելի լայնորեն մտածել տնտեսագիտության շուրջ, մասնակցել լավագույն էսսեի մրցույթին, որը հիմնված է «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի վրա:
Ողջ երկրից ավելի քան 100 ուսանողներ ավելի քան 30 դպրոցներից և համալսարաններից ընդունեցին մարտահրավերը: Ժյուրին ընտրեց 10 լավագույն աշխատանքները՝ 3-ը համալսարաններից և 7-ը՝ ավագ դպրոցներից: Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողություն, որը համախմբեց բոլոր հաղթողներին և նրանց ուսուցիչներին Երևանից, Արարատից, Արմավիրից, Տավուշից, Լոռիից և Սյունիքից: Ներկա էին նաև հատուկ հյուրեր՝ համահեղինակ պրոֆ. Ռանդալ Ֆայլերը և EFI խորհրդի անդամ Ռենիտա Եսայեանը։
Բոլոր հաղթողները ոգևորված էին մրցելու հնարավորությամբ, բայց ամենից շատ՝ տնտեսագիտության վերաբերյալ իրենց գիտելիքները ստուգելու հնարավորությամբ: Զարմանալի չէ, որ այս տարվա երկու հաղթողները անցյալ տարվա հաղթողների դպրոցներից էին՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանից և Արարատի Վանաշենի միջնակարգ դպրոցից:
Վանաշենցի ուսուցչուհի Սյուզաննա Մանուկյանը, որի աշակերտներն երկու տարի անընդմեջ հաղթանակներ են տարել, խորին շնորհակալություն հայտնեց գրքի համար, որը շատ է օգտագործում դասարանում, քանի որ իր աշակերտները սիրում են գիրքը։ Նա նաև նշեց, որ իրենք բոլորն անհամբերությամբ են սպասում մրցույթին կրկին մասնակցելու հնարավորությանը:
Հաղթող էսսեն շուտով կհրապարակվի econfun.org կայքում՝ հայերեն և անգլերեն: