Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորEFI-ի մասինՆորություններՍտանալ գիրքըԴարանՑանց

EFI-ի մասին

Եզակի նախագիծ, որն օգտագործում է բազմաթիվ երկրներից մեծաթիվ մարդկանց հմտությունները, տաղանդներն ու ստեղծագործական մոտեցումները՝ ներշնչելու և տնտեսագիտության հանդեպ հետաքրքրասիրություն առաջացնելու նպատակով:

Economic Fundamentals Initiative (EFI) հիմնադրամի բոլոր անդմաներն իրենց կարիերայի ընթացքում հիմնականում ապրել ու աշխատել են այս տարածաշրջանում:

Մենք տնտեսագետներ ենք: Մենք ուսուցիչներ ենք:Մենք կրթական ծրագրերի ղեկավարներ, մարքեթոլոգներ, խմբագիրներ և թարգմանիչներ ենք: Բոլորս էլ քաջատեղյակ ենք այն հրատապ մարտահրավերներին, որոնց բախվում են այս տարածաշրջանի երկրները:

Մենք իսկապես կարծում ենք, որ տնտեսագիտության մասին մարդկանց գիտելիքներ հաղորդելը միայն օգուտ կտա անհատներին, համայնքներին, ինչպես նաև ավելի լայն առումով կնպաստի ազգային ու տարածաշրջանային կայունությանը:

Դասախոսների, ուսուցիչների, ուսանողների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ համագործակցելով՝ EFI-ն և մեր տեղական գործընկերները ցանկանում են տնտեսագիտական գրագիտությունը հասանելի դարձնել յուրաքանչյուրին:

Գիրքն արդեն առկա է 10 լեզուներով: Մենք նախատեսում ենք մեր պորտֆելում ներառել ավելի շատ լեզուներ Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից:

EFI հիմնադրամն ամբողջությամբ ֆինանսավորվում է նվիրատվություններով, որոնք բացառապես ուղղվում են տարածաշրջանում տնտեսագիտական գրականության ադապտացիայի, թարգմանության և տարածման աշխատանքներին: EFI հիմնադրամը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է (գրանցման կոդ՝ 501(c)(3)):

1
«Տնտեսակետ»-ի լեզվական հրատարակություն
100
անվճար ներբեռնում, դեռ աճու՛մ է
1
տնտեսագիտությունը հստակեցնող տեղական գործընկեր

Գիրքը

Տնտեսակետ

«Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գիրքն առաջին անգամ հրատարկվել է 2005 թվականին: Սա գրքի երրորդ հրատարակությունն է: Տեսաբան-տնտեսագետներ Ջեյմս Դ. Գուարթնիի, Ռիչարդ Լ. Սթրոուպի, Դուայթ Ռ. Լիի, Թոունի Հ. Ֆեռարինիի և Ջոզեֆ Պ. Կալհունի հեղինակած գիրքն այսօր դասական ձևով ներկայացնում է շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքները: Գրքի նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի ընթերցողներն անձնական և քաղաքական ճիշտ ընտրություններ կատարեն տնտեսագիտական սկզբունքները խորը ընկալելու շնորհիվ:

EFI հիմնադրամի գիտախորհրդատվական կոմիտեի աջակցությամբ գիրքը ադապտացվել է՝ ապահովելով գրքի արդիականությունը մեր տարածաշրջանի ընթերցողների համար: «Տնտեսակետ» գրքի նոր, տարածաշրջանային առանձնահատկություններն ընդգրկող տարբերակն այժմ հասանելի է անգլերենով, ալբաներենով, ադրբեջաներենով, հայերենով, վրացերենով, ռուսերենով, ուկրաիներենով, ուզբեկերենով, ղրղզերենով և ղազախերենով:

Գիրքը հասանելի է էլեկտրոնային տարբերակով և ներառում է ընթերցանության լրացուցիչ նյութեր, ինչպես նաև՝ մոտ 9 ժամ տևողությամբ ենթագրերով տեսանյութեր, որոնք իրական կյանքի համատեքստում ներկայացնում և բացատրում են տնտեսագիտության հիմնարար հասկացությունները: Տպագիր օրինակները հասանելի են նաև մեր տեղական գործընկերների միջոցով:

«Տնտեսակետ»- ի սերունդ

Վաղվա քաղաքացիներն այսօր են բացահայտում տնտեսագիտությունը

Տարածաշրջանում ապրող աշակերտներին, ուսուցիչներին և ավելի լայն հանրությանը հնարավորություն է տրվում բացահայտելու այն հիմնական տնտեսագիտական սկզբունքերը, որոնք ազդում են իրենց առօրյա կյանքի վրա: Հնարավորություն՝ բացահայտելու այս ամենն իրենց իսկ լեզվով, անվճար: Տնտեսագիտությունը շատերին վախեցնող գիտաճյուղ է, սակայն յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի պարտավոր է հասկանալ դրա հիմունքները: EFI-ն տրամադրում է բովանդակություն, որն անգլախոսների համար նորություն չէ, սակայն մինչ այժմ գրեթե հասանելի չի եղել Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների լեզուներով:

Մեր տեղական գործընկերները մշակում են վարժանքների հետաքրքիր ծրագրեր աշակերտների, ուսուցիչների, երիտասարդ մասնագետների և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է, թե ինչպես է տնտեսագիտությունն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Նրանք կազմակերպում են էսսեների, տեսանյութերի մրցույթներ, հանդիպումներ և դասարանական այցեր: Թե՛ առցանց, թե՛ անցանց բոլորը հնարավորություն ունեն բացահայտելու «Տնտեսակետ»-ի աշխարհը:

Ուսուցչի ձեռնարկ

Այն ամենն, ինչ հարկավոր է ուսուցիչներին «Տնտեսակետ»-ը դասասենյակ բերելու համար:

Ուսուցիչի ձեռկարկը մշակվել է մեր տնտեսագետների թիմի կողմից, որպեսզի մանկավարժներին տրամադրի այն ամենն, ինչ անհրաժեշտ է ներածական տնտեսագիտություն դասավանդելու համար ավագ դպրոցի վերջին և վաղ բակալավրի մակարդակի ուսանողների համար: Հիմնվելով EFI-ի «Տնտեսակետ»-ի տարածաշրջանային հրատարակության վրա՝ ձեռնարկը ներառում է սլայդեր, ուղեցույցներ և գործնական խնդիրներ: Վաղ տարբերակն արդեն օգտագործվում է Վրաստանի առաջատար հանրակրթական ավագ դպրոցներից մեկում: Ուղեցույցի օրինակը (միայն անգլերեն) տեսնելու և ձեր երկրում թարգմանության և տարածման ծրագրերի մասին իմանալու համար խնդրում ենք կապվել ձեր տեղական գործընկերոջ հետ: