WEBVTT

00:00:00.330 --> 00:00:03.390
- Պետական հատկացումները շարունակում են
վատ հետևանքներ ունենալ։

00:00:03.390 --> 00:00:06.660
Տարօրինակ է, որ այս մասին այժմ խոսում է
Հեռարձակման հանրային ծառայությունը (PBS),

00:00:06.660 --> 00:00:10.050
քանի որ ներկայացնում է վավերագրական ֆիլմ
«Պետական հատկացումները կորպորացիաներին» թեմայով։

00:00:10.050 --> 00:00:12.360
- Սա, ըստ էության,
սոցիալիզմ է հարուստների համար։

00:00:12.360 --> 00:00:16.260
- Stossel TV-ն ներկայացնում է
դրա հեռուստատեսային կրճատված տարբերակը։

00:00:16.260 --> 00:00:17.340
- IKEA-ն հիմնադրվել է

00:00:17.340 --> 00:00:19.200
իմ հայրենի երկրում՝ Շվեդիայում։

00:00:20.250 --> 00:00:23.820
Այստեղ՝ Ամերիկայում, IKEA-ն
լավ հայտնի է իր կոլոլակներով

00:00:23.820 --> 00:00:26.520
և գրեթե անհնար արտասանվող
ապրանքների անվանումներով։

00:00:26.520 --> 00:00:28.470
- IKEA-ն ասում էր․
«Օ՜հ, մեզ հետաքրքրում է գալ

00:00:28.470 --> 00:00:29.340
Մեմֆիսի տարածաշրջան։

00:00:29.340 --> 00:00:30.840
Կարծում ենք՝ դա մեզ համար հիանալի շուկա կլինի»։

00:00:30.840 --> 00:00:32.550
Բայց դրա հետ մեկտեղ նրանք ասում էին․

00:00:32.550 --> 00:00:34.350
«Դե, իսկ որքա՞ն գումար եք
պատրաստվում հատկացնել մեզ,

00:00:34.350 --> 00:00:36.270
որ որոշենք՝
արդյոք ուզում ենք գալ, թե ոչ»։

00:00:36.270 --> 00:00:39.060
- Մեմֆիս քաղաքը մի ծրագիր ունի,

00:00:39.060 --> 00:00:41.880
որը կոչվում է «Տնտեսական զարգացման աճի շարժիչ»

00:00:41.880 --> 00:00:45.030
և պետք է շահագրգռի նոր բիզնեսներին տեղափոխվել քաղաք։

00:00:45.030 --> 00:00:46.540
Դա անելու եղանակներից մեկը

00:00:46.540 --> 00:00:49.550
գույքահարկի մեծ արտոնություններ առաջարկելն է։

00:00:49.550 --> 00:00:52.230
- Ինչպես միշտ, արտոնությունները բարդ են,

00:00:52.230 --> 00:00:54.060
և մեծ ընկերություններն են,

00:00:54.060 --> 00:00:56.880
որ իրենց բազմաթիվ լոբիստներով ու իրավաբաններով

00:00:56.880 --> 00:00:59.370
ի վիճակի են գլուխ հանել դրանից։

00:00:59.370 --> 00:01:02.850
- IKEA-ն համաձայնել է 175 նոր աշխատատեղ ստեղծել՝

00:01:02.850 --> 00:01:06.690
տարեկան 41 000 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով։

00:01:06.690 --> 00:01:07.920
- Այսօր երեկոյան հերթերը մեծանում են,

00:01:07.920 --> 00:01:11.190
քանի որ վաղը IKEA-ի հանդիսավոր բացումն է։

00:01:11.190 --> 00:01:12.810
-Որոշ անհամաձայնություն կար

00:01:12.810 --> 00:01:14.810
նաև այլ բիզնեսների կողմից։

00:01:14.810 --> 00:01:16.260
Մեր մասին մտածե՞լ եք։

00:01:16.260 --> 00:01:19.080
Նկատի ունեմ, որ մենք վաղուց ենք այստեղ,
մենք աշխատանքի ենք ընդունում այստեղ,

00:01:19.080 --> 00:01:20.700
և մենք հարկեր ենք վճարում այստեղ։

00:01:20.700 --> 00:01:23.730
- Դուք իրականում խցկում եք
այդ հսկա կորպորացիաներին,

00:01:23.730 --> 00:01:25.550
որոնք ճանաչում են կառավարությանը և
բազմաթիվ լոբիստներ ունեն

00:01:25.550 --> 00:01:28.260
մեր համայնքի ընտանեկան փոքր խանութների դեմ,

00:01:28.260 --> 00:01:29.520
որոնց փորձում ենք փրկել։

00:01:29.520 --> 00:01:33.600
Դուք ըստ էության մարդկանց
խնդրում եք ավելի շատ հարկեր վճարել,

00:01:33.600 --> 00:01:37.050
որպեսզի նրանց մրցակիցը
հաջողություն ունենա նրանց նկատմամբ։

00:01:37.050 --> 00:01:40.500
- IKEA Մեմֆիս-ի բացումից երկու տարի անց բարձր «շեփորանվագ»

00:01:40.500 --> 00:01:41.940
և միլիոնավոր դոլարների հարկային արձակուրդներ․

00:01:41.940 --> 00:01:44.940
նոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ
կահույքի շվեդական մանրածախ խանութը

00:01:44.940 --> 00:01:49.260
տեղում չի ստեղծել այնքան
աշխատատեղ, որքան խոստացել էր։

00:01:49.260 --> 00:01:51.720
- Մեմֆիսում միայն մեկ IKEA կա,

00:01:51.720 --> 00:01:56.150
բայց կահույքի 15-ից 20 անկախ խանութներ էլ կան Մեմֆիսում։

00:01:56.150 --> 00:01:59.040
Ո՞ւր է մեր հարկային արձակուրդը։

00:01:59.040 --> 00:02:01.410
- IKEA-ի բացումից հետո մոտ երկու տարի էլ չանցած

00:02:01.410 --> 00:02:04.260
«King's Furniture» ընկերությունը փակվեց։

00:02:04.260 --> 00:02:05.550
- Դրանք մեր հարկատուների դոլարներն են։

00:02:05.550 --> 00:02:07.110
Մենք իսկապես շատ ենք աշխատում դրանք վճարելու համար։

00:02:07.110 --> 00:02:08.940
Եվ դրանք պետք է ուղղվեն այն
ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է։

00:02:08.940 --> 00:02:10.830
Դրանք պետք է ուղղվեն
պետական կարևոր ծառայություններին՝

00:02:10.830 --> 00:02:13.170
ճանապարհաշինություն, դպրոցներ,
ոստիկանություն, հրշեջ ծառայություն։

00:02:13.170 --> 00:02:15.060
Նկատի ունեմ, դրանք են այն ուղղությունները,
որոնց համար պետք է ծախսվի այդ փողը։

00:02:15.060 --> 00:02:17.500
Կարծում եմ, ըստ էության,
կառավարության դերը զուտ այն չէ,

00:02:17.500 --> 00:02:20.100
որ փող հատկացնի մեծ կորպորացիաներին

00:02:20.100 --> 00:02:22.170
փոքր ձեռնարկատերերի հաշվին։

00:02:23.970 --> 00:02:26.670
- Նման շատ ծրագրեր
սկսվում են բարի մտադրություններով,

00:02:26.670 --> 00:02:29.820
բայց հանգեցնում են չնախատեսված հետևանքների։

00:02:29.820 --> 00:02:34.020
- Իսկ այդ չնախատեսված
հետևանքները երբեք չեն վերանում։

00:02:34.930 --> 00:02:35.770
-Մենք մշտապես կկանգնենք

00:02:35.770 --> 00:02:37.350
ամերիկացի գյուղատնտեսների կողքին։

00:02:37.350 --> 00:02:38.580
Այժմ գանք Գյուղատնտեսության մասին օրինագծին։

00:02:38.580 --> 00:02:41.490
- Գյուղատնտեսության մասին Ամերիկայի օրինագծերով
ամեն տարի գումար է հատկացվում գյուղատնտեսներին,

00:02:41.490 --> 00:02:44.910
որով ապահովվում է Ամերիկայի
սննդի բավարար չափով մատակարարումը,

00:02:44.910 --> 00:02:48.810
բայց այդ հիմնավորումն ուղղակի կերակրատաշտ է։

00:02:48.810 --> 00:02:52.590
Գյուղատնտեսական շատ մշակաբույսերի համար
սուբսիդիաներ չեն հատկացվում, և դրանք հիանալիորեն աճում են։

00:02:52.590 --> 00:02:55.320
- Գյուղատնտեսները նախընտրում են
աճեցնել եգիպտացորեն և սոյա,

00:02:55.320 --> 00:02:57.070
քանի որ դրանք այն մշակաբույսերն են,

00:02:57.070 --> 00:03:02.070
որոնց համար կառավարությունը երաշխավորված
եկամտի ապահովագրություն է տալիս։

00:03:02.160 --> 00:03:04.710
- Ճիշտ այդպես։ Երաշխավորված փող։

00:03:04.710 --> 00:03:05.880
Եվ ո՞վ է ստանում դա։

00:03:05.880 --> 00:03:08.310
- Դա այն ազդեցիկ մարդն է, որն ունի ռեսուրսներ

00:03:08.310 --> 00:03:10.230
ոչ միայն Կոնգրեսում լոբիստություն անելու համար,

00:03:10.230 --> 00:03:14.670
այլև ունի իրականում ամբողջական
խանութներ, որոնք փորձում են ստանալ

00:03:14.670 --> 00:03:17.550
սուբսիդիաներ և առավելագույնի հասցնել
ստացած սուբսիդիաների գումարը։

00:03:17.550 --> 00:03:20.310
- Նրանցից շատերն անգամ
ամերիկյան ընկերություններ չեն։

00:03:20.310 --> 00:03:24.180
2016 թվականին ԱՄՆ-ում
խոզի մսի ամենախոշոր արտադրողը՝

00:03:24.180 --> 00:03:25.800
չինական «Smithfield Foods» ընկերությունը,

00:03:25.800 --> 00:03:28.890
խանութներում բարձրացրեց սպառողական գները,

00:03:28.890 --> 00:03:32.970
բայց կրճատեց այն գումարը, որը վճարում էր
գյուղատնտեսներին կենդանի խոզերի համար։

00:03:32.970 --> 00:03:36.990
Նրանք ամեն դեպքում օգտվեցին
պետական սուբսիդավորման համակարգից՝

00:03:36.990 --> 00:03:40.140
ճնշող լոբիստությամբ ցածր պահելով կերի գները։

00:03:40.140 --> 00:03:43.410
Հաշվարկվել է, որ միայն 2019 թվականին

00:03:43.410 --> 00:03:48.410
գյուղատնտեսական ոլորտի բիզնեսներն ավելի քան
135 միլիոն ԱՄՆ դոլար են ծասխել լոբիստական գործունեության վրա։

00:03:49.110 --> 00:03:52.200
- Մենք ենք մարմնավորում այն,
ինչի մասին մարդիկ ռոմանտիկ կարծիք ունեն,

00:03:52.200 --> 00:03:53.610
երբ մտածում են ֆերմայի մասին։

00:03:53.610 --> 00:03:55.410
- Այս գյուղատնտեսները ոչինչ չեն ծախսում։

00:03:55.410 --> 00:04:00.410
Ջեֆը և Զաքը բուծում են ընտանի խոզեր, անասուններ,
աճեցնում են բանջարեղեն և ընտանի թռչուններ են պահում։

00:04:00.570 --> 00:04:04.140
Նրանք առաջնահերթորեն վաճառում են
իրենց տարածքի ընտանիքներին ու ռեստորաններին։

00:04:04.140 --> 00:04:07.320
Փիթ Հերշելմանը 4-աստղանի ռեստորան ունի

00:04:07.320 --> 00:04:09.510
Ինդիանա նահանգի Ֆորտ Ուեյն քաղաքի մոտակայքում։

00:04:09.510 --> 00:04:12.680
2015 թվականին Ինդիանա նահանգի օրենսդիր մարմինը

00:04:12.680 --> 00:04:15.610
հրավիրել էր Ջեֆին և Փիթին՝ ներկայացնելու

00:04:15.610 --> 00:04:18.840
գյուղատնտեսների շուկաները և տեղական ռեստորանները։

00:04:18.840 --> 00:04:21.780
- Այսօր ես ներկայանում եմ որպես Ուոբաշ շրջանի
հինգերորդ սերնդի գյուղատնտես։

00:04:21.780 --> 00:04:24.540
Որդիս, որն իմ գործընկերն է,
վեցերորդ սերունդն է։

00:04:24.540 --> 00:04:25.380
Դա նշանակում է, որ...

00:04:25.380 --> 00:04:27.940
- Բայց նրանց անակնկալ էր սպասում։

00:04:27.940 --> 00:04:29.970
- Մենք ավարտեցինք ներկայացնելը,

00:04:29.970 --> 00:04:31.080
և հանձնաժողովի նախագահն ասաց,

00:04:31.080 --> 00:04:32.210
«Դե, դա անօրինական է»։

00:04:32.210 --> 00:04:34.500
- Նրանք անմիջապես պետք է դադարեցնեն

00:04:34.500 --> 00:04:37.140
հավամթերքի վաճառքը և
մատակարարումը ֆերմայից։

00:04:37.140 --> 00:04:39.110
- Ըստ էության, նրանք ստեղծեցին մի պատմություն,

00:04:39.110 --> 00:04:45.510
որ փոքր ֆերմաների կողմից հավամթերքի մշակումը
հենց ֆերմայում վտանգ է ներկայացնում առողջության համար։

00:04:45.510 --> 00:04:46.770
- Իրականում տեղի ունեցավ այն,

00:04:46.770 --> 00:04:49.520
որ քաղաքական կապեր ունեցող
ավելի մեծ ֆերմաները

00:04:49.520 --> 00:04:52.950
օրենսդիր մարմինն «ստիպեցին» արգելել մրցակցությունը,

00:04:52.950 --> 00:04:55.980
բայց «Հոկինս» ֆերմայի հավը հայտնի էր։

00:04:55.980 --> 00:04:58.040
- Ահա թե ինչպես ծնվեց մեր հեշթեգը՝

00:04:58.040 --> 00:04:59.760
#keepchickenonthemenu (հավը մի հանեք ճաշացանկից)։

00:04:59.760 --> 00:05:01.320
Հավանեք, եթե ձեզ դուր եկավ այս ճաշատեսակը,

00:05:01.320 --> 00:05:04.020
կկապվե՞ք ձեր ներկայացուցչի հետ։

00:05:04.020 --> 00:05:05.730
Մարդիկ ասում էին մեզ, որ կզանգեն,

00:05:05.730 --> 00:05:06.720
և իրականում կանեին դա,

00:05:06.720 --> 00:05:08.250
«Սա այն հավի պատմությո՞ւնն է»,

00:05:08.250 --> 00:05:09.180
ասում էին, երբ վերցնում էին լսափողը։

00:05:09.180 --> 00:05:10.080
- Նույնիսկ «բարև» չէին ասում։

00:05:10.980 --> 00:05:13.770
- Ջեֆը, Զաքը և Փիթը կրկին

00:05:13.770 --> 00:05:16.200
ուղևորվում էին Ինդիանապոլիս՝ հավաստիացնելու։

00:05:16.200 --> 00:05:18.660
Ընդդիմադիր կողմին ներկայացնում էին ոչ միայն

00:05:18.660 --> 00:05:20.040
նահանգի կանոնակարգող մարմինները,

00:05:20.040 --> 00:05:23.520
այլև գյուղատնտեսական ոլորտի
մեծ շահախմբակիցները,

00:05:23.520 --> 00:05:25.800
այդ թվում՝ Ինդիանայի Գյուղատնտեսության հարցերի բյուրոն,

00:05:25.800 --> 00:05:28.170
Ինդիանայի Թռչնամսի նահանգային ասոցիացիան,

00:05:28.170 --> 00:05:30.750
Ինդիանայի Խոզի մսամթերք արտադրողների ասոցիացիան։

00:05:30.750 --> 00:05:33.930
- Հարցը միմիայն մրցակցության վերացումն է։

00:05:33.930 --> 00:05:35.520
- Սակայն այդ դեպքում

00:05:35.520 --> 00:05:38.250
սոցիալական մեդիայի արշավը
շարունակում էր ստեղծել

00:05:38.250 --> 00:05:40.230
ահռելի հանրային ճնշում,

00:05:40.230 --> 00:05:42.600
արդյունքում տեղական քաղաքական գործիչները
ավելի խորությամբ դիտարկեցին հարցը՝

00:05:42.600 --> 00:05:45.510
առանց գյուղատնտեսության ոլորտի լոբիստների ազդեցության։

00:05:45.510 --> 00:05:47.130
- Ի՞նչ կարող ենք անել
այս իրավիճակը լավացնելու համար։

00:05:47.130 --> 00:05:49.650
- Հիանալի է, որ փոփոխված օրինագիծ մշակվեց,

00:05:49.650 --> 00:05:51.420
որը գոհացնում էր բոլորին։

00:05:51.420 --> 00:05:53.640
Ռեստորանները, ինչպիսին Փիթ Հերշելմանինն է,

00:05:53.640 --> 00:05:56.430
կարող են շարունակել տեղական
արտադրության թռչնամիս մատուցել։

00:05:56.430 --> 00:05:59.210
Իսկ հարևանները կարող են ընտրել,
թե ինչ սնունդ ուտել։

00:05:59.210 --> 00:06:02.710
[մարդիկ երջանիկ զրուցում են]

00:06:02.710 --> 00:06:04.710
- Հազվադեպ երջանիկ ավարտ։

00:06:04.710 --> 00:06:06.060
Մեկ փոքր հաղթանակ՝

00:06:06.060 --> 00:06:09.540
Ամերիկայում հարուստների
աճող բարեկացության կողքին։

00:06:09.540 --> 00:06:10.850
Վավերագրական ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել

00:06:10.850 --> 00:06:13.140
«Free to Choose Network»-ում։

00:06:14.420 --> 00:06:16.620
Շնորհակալություն մեր տեսանյութը դիտելու համար։

00:06:16.620 --> 00:06:19.110
Եթե ձեզ դուր եկավ այն, սեղմեք «Հավանել» կոճակը

00:06:19.110 --> 00:06:21.300
և բաժանորդագրվեք՝ մեր հաջորդ
տեսանյութը տեսնելու համար։

00:06:22.370 --> 00:06:25.120
[երաժշտություն]