WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:04.942
― Ենթադրվում է, որ պետությունը
պետք է բազմաթիվ բնագավառների

2
00:00:04.942 --> 00:00:07.057
պատասխանատվություն ստանձնի: Բայց
հաշվի առնելով այն, թե պետությունը

3
00:00:07.057 --> 00:00:10.155
ինչպես է կարգավորում, օրինակ,
բնակարանաշինության կամ Ամերիկայի

4
00:00:10.155 --> 00:00:12.593
հնդկացիների հարցերը, արդյո՞ք
նոր բան փորձելու ժամանակը չէ:

5
00:00:12.593 --> 00:00:14.593
Եկել է արմատական փոփոխություններ
կատարելու ժամանակը:

6
00:00:14.593 --> 00:00:17.778
Մասնավոր ձեռներեցներն
զբաղվում են այնպիսի հարցերով,

7
00:00:17.778 --> 00:00:19.870
որոնցով, ինչպես առաջ կարծում էին,
միայն պետությունը կարող է զբաղվել:

8
00:00:20.972 --> 00:00:23.443
Օրինակ՝ խմելու ջրի հարցով
սովորաբար պետությունն է զբաղվում։

9
00:00:23.443 --> 00:00:25.443
Սակայն Ամերիկայում գրեթե ոչ մի
քաղաքային ջրամատակարարման

10
00:00:25.443 --> 00:00:27.857
վարչություն չի կատարում իր
պարտականությունները,

11
00:00:27.857 --> 00:00:30.870
և ջրամատակարարման խողովակները
ժանգոտվում են:

12
00:00:30.870 --> 00:00:33.176
Նյու Ջերսի նահանգի Ջերսի
Սիթիում բանը հասել էր նրան,

13
00:00:33.176 --> 00:00:34.646
որ ջրից վատ համ էր գալիս,

14
00:00:34.646 --> 00:00:37.040
ջրի որակի ստանդարտներին ոչ
միշտ էր համապատասխանում,

15
00:00:37.040 --> 00:00:39.167
իսկ ջրամատակարարման գինը
շարունակում էր բարձրանալ:

16
00:00:39.167 --> 00:00:41.167
Քաղաքային աշխատակիցները
քաղաքապետ Բրեթ Շունդլերին

17
00:00:41.167 --> 00:00:42.958
հայտնել էին, որ իրենք
ի վիճակի չեն որևէ բան անելու:

18
00:00:42.958 --> 00:00:45.038
Նրանք չեն կարողացել նույնիսկ
գնի բարձրացումները զսպել:

19
00:00:45.038 --> 00:00:47.256
― Մենք հարցրինք.
«Կարող ե՞ք իջեցնել ծախսերը,

20
00:00:47.256 --> 00:00:49.533
որպեսզի ստիպված չլինենք գինը
բարձրացնել»: Մեզ ասացին` ոչ:

21
00:00:49.533 --> 00:00:53.388
― «Հնարավոր չէ» պատասխանը
բյուրոկրատների սիրած պատասխանն է:

22
00:00:53.388 --> 00:00:55.571
Դրա համար Շունդլերը անսովոր
քայլի դիմեց: Նա ջրամատակարարման

23
00:00:55.571 --> 00:00:59.716
համակարգի վերանորոգման մրցույթ
հայտարարեց, որում մի առևտրային

24
00:00:59.716 --> 00:01:02.074
ընկերություն հաղթեց: Ամիսներ
անց այդ մասնավոր ընկերությունը

25
00:01:02.074 --> 00:01:04.814
նորոգեց այն բոլոր խողովակները, որոնք
պետությունը չէր կարողացել նորոգել:

26
00:01:04.814 --> 00:01:06.986
Բայց ինչպե՞ս կարելի է խմելու
ջրի համակարգի վերանորոգման

27
00:01:06.986 --> 00:01:09.190
աշխատանքներն ինչ-որ արտաքին
մասնավոր ընկերության վստահել:

28
00:01:09.190 --> 00:01:10.397
― Իրականում մեր խմելու ջուրը

29
00:01:10.397 --> 00:01:12.488
երբեք այսքան անվտանգ
ու մաքուր չի եղել:

30
00:01:12.488 --> 00:01:13.997
― Տարիների ընթացքում առաջին
անգամ քաղաքային խմելու ջուրը

31
00:01:13.997 --> 00:01:17.518
համապատասխանում է որակի
ամենաբարձր պահանջներին և էժան է:

32
00:01:17.518 --> 00:01:21.329
Մասնավոր ընկերությունը հարկատուների
համար խնայեց 35 միլիոն դոլար:

33
00:01:21.329 --> 00:01:22.365
Իսկ եթե գործը գլուխ չբերե՞ն:

34
00:01:22.365 --> 00:01:24.327
― Այլևս չենք համագործակցի:

35
00:01:24.327 --> 00:01:26.885
Եթե գործը գլուխ չբերեն,
ուրիշի հետ պայմանագիր կկնքենք:

36
00:01:26.885 --> 00:01:28.462
― Դա օգնո՞ւմ է գործին:

37
00:01:28.462 --> 00:01:30.565
― Այո: Ինչպես ասում են, ոչինչ
այնքան չի ստիպում կենտրոնանալ

38
00:01:30.565 --> 00:01:33.338
աշխատանքի վրա, որքան
պայմանագիրը խզելու հեռանկարը:

39
00:01:33.338 --> 00:01:34.728
― Հենց դրանում է տարբերությունը:

40
00:01:34.728 --> 00:01:37.792
Պետությունը մենաշնորհային դիրքում է,
նա չունի իրական մրցակիցներ,

41
00:01:37.792 --> 00:01:41.434
չունի նորարարություն կատարելու
կամ ջանասիրաբար աշխատելու խթան:

42
00:01:41.434 --> 00:01:44.745
― Այս մարդիկ աշխատում էին Ջերսիի
ջրամատակարարման վարչությունում,

43
00:01:44.745 --> 00:01:47.378
որտեղ ասում էին, որ հնարավոր չէ
աշխատանքներն իրականացնել:

44
00:01:47.378 --> 00:01:49.853
Այժմ նրանք անում են այն,
որ հնարավոր չէր անել:

45
00:01:49.853 --> 00:01:51.318
Դուք այժմ ավելի շա՞տ եք աշխատում:

46
00:01:51.318 --> 00:01:53.897
― Այո: Միշտ գործ կա: Ամեն
օր մի նոր բան կա անելու:

47
00:01:53.897 --> 00:01:55.897
― Այսինքն, առաջ գործը շատ չէ՞ր:
― Դե, այո...

48
00:01:55.897 --> 00:01:59.640
― Սուրճ խմելո՞վ էիք օրն անցկացնում:
― Երբեմն այո,

49
00:01:59.640 --> 00:02:01.289
երբ քաղաքային
վարչությունում էինք աշխատում:

50
00:02:01.289 --> 00:02:03.289
― Շահույթը մասնավոր
ընկերություններին շահագրգռում է

51
00:02:03.289 --> 00:02:06.408
կրճատել ծախսերը և բարձր պահել որակը:
Պետական ձեռնարկությունները

52
00:02:06.408 --> 00:02:10.543
նման խթան չունեն: Հետևաբար,
զարմանալի չպետք է լինի այն,

53
00:02:10.543 --> 00:02:14.024
որ մասնավոր ձեռնարկությունները
հաճախ կարողանում են

54
00:02:14.024 --> 00:02:17.344
հանրային ծառայություններն ավելի
էժան գնով մատուցել:

